Վիլյամ Սարոյան — «Ծննդյան տոներից երեք օր հետո»

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքը մարդկային սիրո, անտարբերության և պատասխանատվության մասին է։ Այս ստեղծագործությունը ներկայացնում էր մի տղայի պատմություն, ում հայրն իրեն թողել էր դրսում և մոռացել վերադառնալ։ Վիլյամ Սարոյանն ունի շատ հետաքրքիր

Ինձ շատ դուր եկավ և՛ պատմվածքի սյուժեն, և՛ հեղինակի անմիջական խոսքն ու նկարագրությունները։ Ցավոք, նման իրավիճակներ տեղի են ունենում նաև իրականության մեջ, ինչը ընտանեկան սիրո և հոգատարության պակասի արդյունք է։

Շատ սիրեցի բարմենի կերպարը։ Նա ազնիվ և բարեսիրտ մարդ էր, պատրաստ էր բոլոր հնարավոր միջոցներով օգնել տղային։ Տղան՝ երկար սպասելով հորը, շրջապատված լինելով օտար մարդկանցով՝ իրեն անպաշտպան էր զգում, իսկ բարմենը փորձում էր հուսադրել և մխիթարել։ Նա չթողեց, որ տղան սառչի ձյան տակ, կերակրեց, անկողին պատրաստեց նրա համար, իսկ հետո էլ իրեն հետ տուն տարավ։ Ու հենց այս քայլերի շնորհիվ, տղան վստահեց բարմենին և մնաց նրա հետ, թեև սկզբում՝ բարմենն իր համար օտար մարդ էր, կամ էլ թշնամի։

Վստահ եմ, որ հեղինակը հենց նրա կերպարի միջոցով է մեզ ուզում ցույց տալ, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է առաջին հերթին չմոռանալ մարդ լինելու մասին, օգնել ու աջակցել նրանց, ովքեր այդ ամենի կարիքն ունեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով