Երաժշտությունը մեր կյանքում․ սոցիալական հարցման արդյունքները

Հարցաթերթիկ(84 մասնակից)

Հարցազրույց(մասնագետի հետ)

Հարցումն իրականացվել է երաժշտության վերաբերյալ՝ պարզելու համար տարբեր տարիքային խմբերի երաժշտական նախընտրությունները։ Այն իրականացրել ենք օնլայն տարբերակով և բացի քանակական հարցումից, անցկացրել ենք նաև հարցազրույց՝ ոլորտի մասնագետի հետ(հարցազրույցը կցվում է)։ Հարցմանը մասնակցել է 84 մարդ, տևողությունը՝ 1 ամիս։

Հարցմանը մասնակիցներից 63,1%-ը ուսանող է(53 հոգի), 26.2%-ը՝ աշակերտ է(22 հոգի), 6%-ը՝ ուսուցիչ(5 հոգի), 3.6%-ը՝ այլ մասնագետ(3 հոգի), 1.2%-ը ոչնչով չի զբաղվում(1 հոգի)։ Գերակշռում են 15-18 տարեկան դեռահաս մասնակիցները։

Կարևոր է նշել, որ մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Ըստ արդյունքների մասնակիցների մոտ 80%-ը (67 հոգի) սիրում է երաժշտություն, մնացածը լսում են՝ կախված տրամադրությունից։

Պարզվում է, որ անկախ տարիքից, մարդկանց մեծ մասն ամեն օր երաժշտություն է լսում։

Այն հարցին, թե երաժշտական որ ոճն է նախընտրում յուրաքանչյուրը, հարցվողները տվել են այսպիսի պատասխաններ։

Պարզ է դարձել, որ 43 մարդ ոչինչ չի նվագում, 9-ը՝ կիթառ է նվագում, 8-ը՝ դաշնամուր, 1-ը՝ ակորդեոն, 1-ը՝ թավջութակ, 1-ը՝ ուկուլելե և 1-ը՝ տմբլակ ու քանոն։

Պարզվում է, որ շատ քիչ մարդիկ են երաժշտություն լսում ռադիոյով և ձայնասկավառակով, դրա փոխարեն՝ օգտվում են հեռախոսից։

Այն հարցին, թե ինչ պարբերականությամբ են հաճախում համերգների, 50%-ը (42 հոգի) նշել է հազվադեպ, 26․2% (22 հոգի)՝ ընդանրապես չի հաճախում, 17․9% (15 հոգի)՝ ժամանակ առ ժամանակ, իսկ ընդամենը 6%-ը (5 հոգի)՝ հաճախ։

Մանակիցների գերակշիռ մասի համար (83.3%-70 հոգի) կարևոր են և՛ երգի իմաստը, և՛ մեղեդին։ 53․6%-ի (45 հոգի) համար միևնույն է երգի կատարման լեզուն, իսկ 46․4%-ի (39 հոգի) համար՝ կարևոր։

90․5%-ը (76 հոգի) համարում է, որ այժմ կա որակյալ երաժշտություն։ Իսկ թե ո՞րն է իրենց համար որակյալ երաժշտություն համարվում՝ երևում է ներքևում․

Հարցվողների զգալի մասը երաժշտությունը որակյալ է համարում, երբ երգի բառերը իմաստ են արտահայտում և մեղեդին համահունչ է խոսքերին։

Մասնակիցների 84․5%-ը (71 հոգի)՝ երաժշտությունն իր կյանքի մասնիկն է համարում, իսկ 6%-ը (5 հոգի)՝ ոչ։

Հարցման ընդանուր արդյունքում պարզվեց, որ մարդկանց մեծ մասն ամեն օր երաժշտություն է լսում․ լսում են ոչ միայն փոփ, ռոք կամ ռեփ, այլև՝ ջազ և դասական։ Երաժշտությունը հիմնականում լսում են հեռախոսով, հազվադեպ նաև ձայնասկավառակով կամ հեռուստացույցով։ Մեծամասնությունը ոչ մի երաժշտական գործիք չի նվագում և հազվադեպ է հաճախում համերգների։ Պարզ դարձավ, որ գերակշռող մեծամասնությունը կարևորում է երգի մեղեդին, իմաստը և երաժշտության որակը, այնքան էլ չի կարևորում երգի կատարման լեզուն։ Այսպիսով․ գրեթե բոլորի կյանքում երաժշտությունը իր ուրույն տեղն է զբաղեցնում։

Մասնագետի կարծիքը (հարցազրույցի հղումը կցված է վերևում)

Ըստ նրա՝ յուրաքանչյուր երաժշտություն կարող է համարվել որակյալ, եթե ստեղծված է և կատարվում է սիրով։ Այսինքն երբ երաժիշտն իր հոգին է ներդրում դրանում և այն կարողանում է հուզել լսարանին։ Նա վստահ է, որ այժմ կա որակյալ երաժշտություն, թեև անորակ ստեղծագործությունները գերակշռում են։ Իր կարծիքով՝ հասարակությանը կրթում են մշակույթը և արվեստի գործիչները ու հենց այդ պատճառով պետք է գնահատել յուրաքանչյուր արտիստի ըստ արժանվույն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով