Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

Պատմվածքը

Անկեղծ ասած, շա՜տ տպավորիչ պատմվածք էր։ Առաջին անգամ չէ, որ սարոյանական գրականություն եմ կարդում, բայց թերևս այս մեկն ինձ ամենաշատը դուր եկավ։ Կարծում եմ, հեղինակը կարողանում է գրավել իր անմիջական, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու հաճելի խոսքով։

Կարծում եմ, պատմվածքի հիմնական խորհուրդը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրս պետք է կարողանանք տեսնել և գնահատել բաներ, որոնք փողից էլ արժեքավոր են։ Ճիշտ է, գումարը շատ մեծ և կարևոր դեր ունի մարդկային կյանքում, սակայն կան արժեքներ, որոնք դրանից էլ թանկ են։ Այս դեպքում՝ երաժշտությունը, որը կարողացավ մի ակնթարթում մոր բարկությունը կոտրել և հուզել նրան․ նա լսեց ու սիրեց երաժշտությունը։

Հ․ Գ․ երկար փնտրելուց հետո, ես նույնիսկ կարողացա տվյալ մեղեդին գտնել համացանցում․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով