Ուղղակի հաղորդակցման ձևերը

Բանավոր խոսք: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական–արտասանական իրացում։ Այն հիմնականում բարձրաձայն խոսակցություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղորդել տեխնիկական միջոցներով /հեռախոս, ռադիո/։ Որոշակի է դրա պայմանավորվածությունը խոսքային իրադրությամբ, մասնավորապես հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, հաղորդողի հոգեվիճակով, տրամադրությամբ։ Այս դեպքում առանձնակի նշանակություն են ստանում ուղեկցող միջոցները /շարժուձևերի գործադրումը/։ Արտահայտության ձևերն են զրույցը, բանավեճը, վեճը, զեկուցումը, […]