Առաջադրանքներ

1․Գրիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը․ Գուժկան- գույժ, սնափառ — սին, սննդարար-սուն, հմտանալ-հմուտ , ընձառյուծ-ինձ, գիրանալ- գեր, կնճռոտ-կնճիռ, հրաձիգ-հուր, լեզվաբան-լեզու , մատենաշար-մատյան։

2․Դարձվածքների իմաստները ատահայտիր մեկ բառով․Ճամփից հանել-շեղել, տունը քանդել-դժբախտացնել, վարդ կտրել-ոգևորել, ճամփան պահել-սպասել, հալած յուղի պես- սահուն, սուր ճոճել-սպառնալ, լեզուն կապ ընկնել-լռել, հոգին հանել- տանջել, ձեռք մեկնել- օգնել, սիրտ առնել-համարձակվել։

3․Գրիր յուրաքանչյուր  բառի դիմաց  երկուական  հոմանիշ․

մեգ – մառախուղ, մշուշ

աստանդական – թափառական, պանդուխտ

ճախրել – թռչել, սավառնել

խարխուլ – քանդած, խախուտ

եղեռն – հանցանք, չարագործություն

արգավանդ – բարեբեր, պտղաբեր

թշվառ – խեղճ, ողորմելի

աժդահա – հսկա, վիթխարի

հորդ – առատ, տեղատարափ

պերճ – շքեղ, փառահեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով