Ինքնաստուգում

Ինչ է կոչվում մեխանիկական շարժում, բերել օրինակներ:

Առարկայի տեղափոխությունը տարածության մեջ, ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում: Օրինակ.՝ մարդկանց քայլելը, շարժվելը, թռչունների թռչելը, ավտոմեքենաների շարժումը:

Բացատրել օրինակի վրա թե ինչ է հետագիծը, անցած ճանապարհը և բացատրել ինչով է տարբերվում անցած ճանապարհը տեղափոխությունից:

Հետագիծ է կոչվում մարմնի հետևից թողած գիծը, օրինակ ինքնաթիռի հետևից թողած գիծը, ձյան վրա քայլող մարդու հետքերը: Երբ մենք տեսնում ենք տվյալ մարմնի հետագիծը և չափում այն, մենք չափում ենք մարմնի անցած ճանապարհը:Այսինքն ճանապարհը դա հետագծի երկարությունն է: Իսկ տեղափոխությունը հեռավորությունն է սկզբնակետի ու վերջնակետի միջև:

Գրել արագության բանաձևը, բացատրել ինչ է ցույց տալիս արագությունը:

V= S/t Արագությունը դա միավոր ժամանակում անցած ճանապարհն է:

Որն է ուժերի համազորը, կազմել ուժերի համազորով խնդիր:

Ուժերի համազոր է կոչվում այն ուժը, որը ցույց է տալիս մարմնի վրա ազդող բոլոր ուժերի գումարը կամ տարբերությունը:

Առարկայի վրա աջ կողմից ազդում է երեք հատ 1Ն ուժ, իսկ ձախ կողմից երկու հատ 2Ն ուժ: Որ ուղղությամբ և ինչ ուժով կշարժվի մարմինը:

4-3=1Ն

Պատ.՝ կշարժվի ձախ ,1Ն ուժով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով