Ինքնաստուգում- Աշխարհագրություն

Միավորների քանակը 20։ Նշովի տարբերակները 0,5 միավոր, իսկ գրավոր պատասխանները 2 միավոր։ Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերեւույթի   բաղադրիչները եւ դրանց փոխազդեցության  հետեւանքով առաջացած համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել  բնական եւ հասարակական երևույթների օրինաչափություններն ու տարբերությունները,  տարբեր աշխարհահամակարգերի եւ դրանց առանձին բաղադրիչների միջեւ եղած փոխադարձ կապերը: Աշխարհագրության վերափոխիչ-կառուցողական խնդիրներից են  բնահասարակական տարածական տարբեր համակարգերի մարդածին  լանդշաֆտներ նախագծումն ու ծրագրումը, հասարակության  տարածքային կազմակերպման բարելավումը: Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։ Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ […]