Հայկական լեռնաշխարհ

Հայկական Լեռնաշխարհի ռելիեֆը ~ Բարի գալուստ

Հայկական լեռնաշխարհ։

Հայկական լեռնաշխարհի ռելեֆը։

  1. Ֆիզիզկական քարտեզի վրա ցույց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրել նրա սահմանները։

Հյս․՝               Կուր գետ, Կովկասյան Մեծ լեռնաշղթա,

Հյս․ արմ՝    Պոնտոսի լեռներ, Սև ծով

Հրվ․՝            Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայր

Հրվ․ արև․՝ Իրանական բարձրավանդակ

Արլ․՝           Կասպից ծով, Իրանական սարահարթ, Ուրմիա լիճ, Կուր-Արաքսյան դաշտավայրը

Արմ․՝    Փոքրասիական (կամ Անատո լիական) բարձրավանդակ
Կենտրոնական մասը՝ Միջնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը, սահմանները — դաս։  Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
  1. Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր եւ ոչ նպաստավոր:

Քաղաքաաշխարհագրական և տնտեսա-աշխարհագրական դիրքերն ի տարբերություն մյուսների, ձևավորվում են հասարակական երևույթների ազդեցությամբ և ենթակա են այնպիսի արագ փոփոխությունների, որոնք կարող են տեղի ունենալ ինչպես տվյալ պետությունից անկախ պատճառներով, այնպես էլ ուղղակիորեն պայմանավորված են նրա ներքին զարգացումներով։ Հայոց պետականության հզորացման ու անկման ժամանակները հանգեցրել են երկրի քաղաքաաշխարհագրական ու տնտեսաաշխարհագրական դիրքի արմատական փոփոխությունների։ Երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել է բարեկամ հզոր հարևաններ և, գտնվելով Արևելքն Արևմուտքին կապող միջազգային առևտրական-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի վրա, հզորացել է ու բարգավաճել։ Սակայն, շատ հաճախ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, զրկված է եղել ծովային սահմաններից, Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի հարևանների համար դարձել է մրցակցության և տևական պատերազմների թատերաբեմ։ Նվաճվել ու թալանվել է նրանց կողմից, զրկվել է պետական անկախությունից, իսկ ժողովուրդը ենթարկվել է ճնշումների և բռնագաղթի։

  1. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Օրինակ՝ Տիգրան Մեծի տերությունը, որը ձգվել է Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռնաշղթայից մինչև դաշտային Միջագետք։

Հին շրջան— Մ.թ.ա. 331 թվականին Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծը վերջնականապես հաղթում է Աքեմենյան վերջին արքա Դարեհ III-ի զորքերին և նվաճում Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներ։ Հայաստանը բաժանվում է երկու մասի՝ Մեծ Հայք՝ Երվանդունիների ներկայացուցիչ սատրապ Երվանդի, և Փոքր Հայք՝ տեղի կառավարիչ Միթրաուստեսի գլխավորությամբ։ Այնուհետև առաջանում են ևս երկու թագավորություններ՝ Ծոփք և Կոմմագենե: Այս 4 պետություններից ամենամարտունակն ու զորեղը Մեծ Հայքի թագավորությունն էր, որն իր հզորության գագաթնակետին է հասել Արտաշեսյան հարստության օրոք։ 387 թվականին Հայաստանի առաջին անգամ բաժանվել է երկու հատվածի. Մեծ Հայքի արևմտյան նահանգները անցել են Հռոմեական (Բյուզանդական կայսրությանը), իսկ արևելյան հատվածը՝ Սասանյան Պարսկաստանին:

Միջնադար—  Մեծ Հայքի թագավորությունից անջատվում ու հարևան պետություններին են անցնում մի շարք ծայրագավառներ ու ամբողջական նահանգներ. Փայտակարանը և Պարսկահայքը անցնում են Ատրպատականին, Կորճայքը՝ Միջագետքին, Փոքր Հայքը և Մեծ Հայքի որոշ գավառներ՝ Բյուզանդական կայսրությանը: Վերոնշյալ տարածքները ժամանակի ընթացքում զրկվում են հայկական բնակչությունից, կորցնում հայկական ինքնությունը և այլևս որևէ հայկական պետության մեջ չեն ընդգրկվում։

Նոր ժամանակներ-Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 70 000 քառ. կմ։

  1. Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևույթը:

Հայկական լեռնաշխարհը ձեւավորվել է մոտ 25-30 մլն տարի առաջ այդ տեղ ընթացող ալպյան լեռնակազմական պրոցեսների գործընթացների շնորհիվ: Ծովի ջուրն աստիճանաբար իջել է և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, այդ ամենը կատարվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով։ Քանի որ Հայկական լեռնաշխարհը սեյսմիկ գոտի է, այստեղ հաճախ են ցնցումները, որոնք նույնպես ազդում են ռելիեֆի վրա։

  1. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը:Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված։

Հայկական լեռնաշխարհը կազմված է Հայկական բարձրավանդակից և նրան պարիսպ հանդիսացող եզրային լեռներից։ Հայկական լեռնաշխարհը բաժանվում է ծալքաբեկորային և հրաբխային լեռների։ Հրաբխային լեռները այն լեռներն են, որոնց իրենց մեջ լավա են պարունակում և կարողանում են ժայթքել, իսկ ծալքաբեկորավոր լեռները սովորական լեռներ են, որոնք կազմվում են ժայթքումներից և երկրաբանական շերտերի խախտվելուց։

Հայկական բարձրավանդակը կարելի է բաժանել լեռնագրական երեք միավորի.

  • Ներքին Տավրոսի լեռնա­յին համակարգ
  • Հայկական հրաբխային բարձրավանդակ
  • միջլեռնային գոգավորու­թյուններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով