Հունվարյան ստուգատեսների ամփոփում

Այս տարի ունեցանք շատ հագեցած և բազմաբովանդակ հունվար։ Մասնակցեցինք և ինքներս կազմակերպեցինք բազմաթիվ նախագծեր։ Իմ մասնակցությունն ունեցա տարբեր դիջիդասընթացների, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների, և ամենակարևորը՝ հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրի։ Եվ կարծում եմ, որ կարողացանք պատվով դուրս գալ այն պատասխանատվության տակից, որը դրված էր յուրաքանչյուրիս ուսերին։ Ընկերներիս հետ միասին <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում կազմակերպեցինք Դիջիդասընթաց՝ […]

Հաշվետվություն|սեպտեմբեր-դեկտեմբեր|

Բարև։) Ես Լիլին եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի 1-2 կուրսում։ Ընտրել եմ համակարգչային գեղարվեստական նախագծման բաժինը։ Առաջին անգամ քոլեջ եկել եմ <<Մուտքի ճամբար>>-ի ժամանակ։ Թեև ծանոթ չէի ուսումնական ծրագրին, չէի կարողանում պատկերացնել ինչպես պետք է մասնակցեմ դասին առանց գրքերի և տետրերի, միևնույն է անհամբեր սպասում էի սեպտեմբերին։ Ուսումնական տարին սկսեցինք ճամփորդությամբ։ Հաղթահարեցինք Բջնիի […]

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021

Երրորդ մակարդակ 1. Սալիկները միմյանց կից շարելու դեպքում՝ նվազագույնը քանի՞ 16×24 չափի ուղղանկյուն սալիկ է անհրաժեշտ քառակուսի կազմելու համար: Պատ․՝ 6 2․ Եթե 𝑥 + 2𝑦 − 𝑧 = 1 և 3𝑥 − 2𝑦 − 8𝑧 = −1, ինչի՞ է հավասար x-ի և z-ի հարաբերությունը։ x+2y-z=1 3x-2y-8z= -1 2y=1-x+z 2y=3x-8z+1 1-x+z=3x-8z+1 9z=4x x/z=9/4 Պատ․՝ 9/4 […]