Հանդիպում մարդաբանի հետ

Այսօր հանդիպման մասնակցեցի և մեր հյուրն էր սոցիալական մարդաբան Էվիյա Տեր-Հովհաննիսյանը։ Հանդիպման սկզբում հետաքրքիր ձևով ծանոթացանք՝ ասում էինք մեր անունը, բնակության վայրը և մի բառ կամ ասոցացիա մանկության հետ Այդպես փորձում էին մասնակիցներին բաժանել խմբերի, միայն՝ մարդաբանորեն։

Երկու ֆիլմ դիտեցինք։ Մեկը ներկայացնում էր ներկայիս իրավիճակը, իսկ մյուսը ցույց էր տալիս փողոցների ազդեցությունը մարդու վրա։

Ուսումնասիրեցինք մարդաբանություն հասկացությունը։ Իրականում այն շատ հետաքրքիր ոլորտ է և այն ուսումնասիրելով կարողանում ես իրար կապել առաջին հայացքից չկապվող թեմաները։ Շատ հետաքրիր հանդիպում էր, շատ ինֆորմատիվ էր և բազմաբովանդակ։ Ավելի մանրամասն կարդացեք Էլյա Սահակյանի բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով