Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

Ես Լիլի Մովսեսյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում։ Սովորում եմ Համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի երկրորդ կուրսում։

Դեռ նախորդ տարի ուսումնասիրում էինք դիզայնը, բայց մասնագիտական առարկաները խորությամբ սկսեցինք անցնել երկրորդ կուրսում։ Մասնագիտական դասերի ընթացքում մասնակցեցի բազում նախագծերի ու ստեղծեցի իմ սեփական կայքը, գրքի շապիկը, 3դ մոդելները, պիտակներն ու կոլաժները։ Խոստովանում եմ, փոքր ինչ բարդ է, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու հաճելի։

Տարբեր թեմաներով լոգո պատրաստելու առաջադրանքներ ունեցանք։ Սրանք կարելի է ասել իմ առաջին փորձերն էին՝

Հետզհետե ավելի լավ տիրապետելով համակարգչային ծրագրերին, ավելի բազմազան աշխատանքներ սկսեցինք կատարել․

Չեմ կարող չնշել գծագրություն առարկան։ Այն ինձ ավելի շատ է դուր գալիս քան համակարգչային մոդելների պատրաստումը։ Աշխատանքներիցս որոշները կարող եք տեսնել այստեղ՝

Բաժինը- Գծագրություն

Մասնակցել եմ նաև հանդիպումների այս ոլորտի մասնագետների հետ։ Կարող եք կարդալ ներքևում՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով