Դիջիթեք 2022․ Ամփոփում

Նախագծի հղումը

Ինչպես և ամեն անգամ, այս ուսումնական տարին նույնպես սկսվեց Դիջիթեքով։ Այս տարի, այն տարբերվում էր նախորդներից՝ ներառված էին միայն մասնագիտական դասընթացները։ Անչափ ոգևորված էի, որ պիտի հետաքրքիր ու տարբերվող դասըթացների մասնակցենք։

Ես և կուրսընկերուհիս նույնպես պետք է դասընթաց վարեինք․ չգիտես ինչու, ամենասկզբից էլ վստահ էի, որ կարող ենք նման պատասխանատու աշխատանք կատարել։ Բավականին լավ պատրաստվել էինք, և ունեինք մեր առջև հստակ նպատակ․ հնարավորինս ինտերակտիվ և ուսուցողական դասեր անցկացնել, մասնակիցներին տալ բազային բայց արդիական գիտելիքներ, որոնք հետագայում անպայման օգտագործվելու էին։

Դասընթացն իրականացրինք երկու տարբեր խմբերի հետ։ Առաջինը՝ Արևմտյան դպրոցում, 4-5րդ դասարանի աշակերտների, իսկ երկրորդը՝ Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների հետ։ Երեխաների հետ աշխատելը բավականին բարդ էր (թերևս ինձ համար), բայց նաև շատ հետաքրքրական։ Բավականին չարաճճի, բայց միևնույն ժամանակ խելացի խումբ ունեինք։ Այս մի քանի դասերի ընթացքում միասին աշխատեցինք, ծրագրերը գրեթե ամբողջությամբ կարողացան յուրացնել։

Իսկ ուսանողների հետ, աշխատանքը մի փոքր այլ էր: Իրենց հետ փորձեցինք նախագծային աշխատանք անել ու տարբերվող էսքիզներ ստանալ, ինչը կարծում եմ հաջողվեց։ Ավելի հեշտ և արագ կարողացանք ընտելանալ միմյանց, ամենակարևորը՝ հաճույքով և ոգևորությամբ էինք աշխատում։

Ներքևում կարող եք կարդալ բոլոր դասերի ամփոփումները, որոնք ներառում են նաև մասնակիցների լուսաբանումները.

Օր 1

Օր 2

Օր 3, 4

Օր 5, 6

Օր 7

Տիգրան Ղազինյան

Էլմիրա Բասմարջյան

Շուշանիկ Ներսիսյան

Ձեզ եմ ներկայացնում մեր մասնակիցների կատարած աշխատանքներից մի քանիսը.

Ահա և ֆոտոշարքը.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով