Հարցաշար

1․ Գտնել 5 հետաքրքիր փաստ Լենկ Թեմուրի մասին։ Թեմուրը մանկուց վռնդված էր տնից: Նա ավազակությամբ էր միջոցներ հայթայթում: Շուտով մեծ ավազակախումբ հավաքեց, որով թալանում էր քարավաններն ու բնակավայրերը: Ապա հավաքեց մեծ բանակ, որով գրավեց իշխանությունը: Թեմուրը կաղ էր, կուզիկ ու միաչքանի։ Ասում են Լենկ Թեմուրը իմանալով, որ Աղջկա բերդում մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում […]

Հեթումյաններ, Զաքարյաններ- հարցաշար

1․ Ովքե՞ր էին Հեթումյանները։ Հայոց պատմության մեջ հսկայական դերակատարություն է ունեցել Հեթումյանների տոհմը: Հեթումյանները, հաստատվելով Կիլիկիայում, լինելով պատվախնդիր, հավակնոտ ու ռազմատենչ տոհմ, փորձեցին այնտեղ գերիշխանության հասնել: Նրանք նախ խնամիական կապեր հաստատեցին մյուս ազդեցիկ տոհմերի՝ Արծրունիների, Ռուբինյանների, Պահլավունիների, հետ, ապա առաջնության համար պայքար սկսեցին Ռուբինյանների դեմ: 2․ Ներկայացրե՛ք Հեթումյանների արտաքին քաղաքականությունը։ Վերլուծեք դաշնակցելու հմտությունները։ Այդ շրջանում […]

Ռուբինյաններ, Հեթումյաններ

Ռուբեն Ա- 1080-1095 Կոստանդին Ա- 1095-1100 Թորոս Ա- 1100-1129 Լևոն Ա- 1129-1137 Թորոս Բ- 1145-1169 Ռուբեն Բ- 1168-1169 Մլեհ- 1169-1175 Ռուբեն Գ- 1175-1187 Լևոն Բ- 1187-1219 Ռուբեն Ա- 1080-1095 Հայոց պատմությունը շատ դեպքերում զուրկ է տրամաբանությունից: Ահավասիկ, 1045 թ. պատմական հայրենիքում գրեթե առանց պայքարի, առանց կռվի օտարին նվիրեցինք ազգային պետականությունը՝ Բագրատունիների թագավորությունը, բայց ուղիղ 35 […]

Ռուբինյաններ- հարցաշար

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։ Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում՝ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերի շուրջը, ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ […]

Հարցաշար

1․ Ընտրում ենք 3 Բագրատունյաց արքա, որոնց քայլերի մասին մեր կարծիքն ենք գրում / յուրաքանչյուրի մասին 7-10 նախադասություն , ցանկալի է բարդ ստորադասական/։ Աշոտ Ա Աշոտ Ա-ն հմուտ զորավար էր։ Նա իր ճիշտ քայլերի շնորհիվ նպաստեց թագավորության հիմնադրմանը։ Իրեն սիրում էրն և՛ ժողովուրդը, և՛ իշխանները։ Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել ՝է իշխանական տների միջև […]

Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները

Աղբյուրը Վերլուծության առաջին մասը կարող եք կարդալ Էլեն Հովսեփյանի բլոգում։ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները մշտապես լի են եղել հակահայկական քարոզչությամբ և ատելությամբ, սկսած պետական հիերարխիայի ամենաբարձր աստիճաններից: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում և հայտարարություններում շարունակ ատելություն և թշնամանք է հրահրել Հայաստանի և հայերի նկատմամբ: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները հակասում են ոչ միայն միջազգային, այլ […]

Գյուղատնտեսությունը Արհեստագործությունը և առևտուրը Քաղաքները Պետական կարգը, բանակը, դատարանը

Երկրագործություն Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։Երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը […]

Ենթակա թագավորությունների առաջացումը

Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց: Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»: Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը: Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին […]

Բագրատունիներ

Հայաստանն Աբասի և Աշոտ Գ-ի իշխանության շրջանում Արաբների նկատմամբ տարած հաղթանակով Հայաստանի անկախությունը վերջնականապես ամրապնդվեց: Գրեթե վերացավ արտաքին հարձակումների վտանգը, և երկիրը թևակոխեց խաղաղության ու բարգավաճման երկարատև ժամանակաշրջան: Խաղաղ անցան Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները: Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր […]

Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը Բագրատունիների օրոք

Բագրատունյաց թագավորության հաստատումը Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում,ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Բյուզանդիան ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին, այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ- երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ, զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և […]